Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 44953

    Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 44953

    08.09.2020| 13:01
    Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 108-ով՝ հասնելով 44953-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
  • ԵՄ-ն պահանջում է վերադարձնել Բելառուսում առևանգված ընդդիմադիր գործչին

    ԵՄ-ն պահանջում է վերադարձնել Բելառուսում առևանգված ընդդիմադիր գործչին

    08.09.2020| 12:57
    ԵՄ-ն պահանջում է վերադարձնել Բելառուսում առևանգված ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովային: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը Բելառուսի իշխանություններից պահանջել է Կոլեսնիկովային վերադարձնելը «առաջնահերթություն դարձնել, ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և երկխոսություն սկսել ընդդիմության հետ»:
  • Մխիթարյանը պատրաստ է հաջորդ ամիս միանալ հավաքականին

    Մխիթարյանը պատրաստ է հաջորդ ամիս միանալ հավաքականին

    08.09.2020| 12:56
    Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է հաջորդ ամիս գալ Երևան ու միանալ թիմին, Էստոնիայի ընտրանու հետ հանդիպումից առաջ հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայորդյաց տների պատասխանատուներին

    Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայորդյաց տների պատասխանատուներին

    08.09.2020| 12:55
    Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հովանու ներքո գործող հայորդյաց տների տնօրեններին ու փոխտնօրեններին։
  • Yerevan Jazz Fest-ը կմեկնարկի Բերդ քաղաքում

    Yerevan Jazz Fest-ը կմեկնարկի Բերդ քաղաքում

    08.09.2020| 12:13
    Ամենամյա Yerevan Jazz Fest միջազգային փառատոնն այս տարի կմեկնարկի Տավուշի մարզում։ Ջազի հայկական ասոցիացիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սեպտեմբերի 13-ին, ժամը 15։00-ից մինչև ուշ գիշեր Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում իսկական տոն կնվիրի ջազի սիրահարներին։
  • Համավարակն ու մշակույթը

    Համավարակն ու մշակույթը

    08.09.2020| 12:07
    Ախտահանում, ջերմաչափում, հեռավորություն, դիմակներ․․․ Այս օրենքներով են գործում մշակութային հաստատությունները։ Մշակույթի հետ հաղորդակցվել կարել է բաց երկնքի տակ։ Մշակութային օջախները նյութական վնասներ են կրում։ Ակնարկներ կան տոմսերի գների բարձրացման մասին։
  • Աչք է դրել Տիա­գո­յի վրա

    Աչք է դրել Տիա­գո­յի վրա

    08.09.2020| 00:39
    «Լի­վեր­պուլն» այդ­պես էլ ձեռք չի քա­շել Մյուն­խե­նի «Բա­վա­րիա­յում» հան­դես ե­կող Տիա­գո Ալ­կան­տա­րա­յին իր կազ­մում ու­նե­նա­լու հե­ռան­կա­րից։ Անգ­լիա­կան թի­մի հա­մար խն­դիրն ա­ռաջ­նա­յին հն­չո­ղու­թյուն է ստա­նում հատ­կա­պես այն առն­չու­թյամբ, որ «Բար­սե­լո­նը» մտա­դիր է գնե­լու Ժոր­ժի­նիո Վեյ­նալ­դու­մին։ Իս­պա­նա­ցու տրանս­ֆե­րի հա­մար գեր­մա­նա­ցի­ներն ու­զում են 30 մի­լիոն եվ­րո, անգ­լիա­ցի­նե­րը պատ­րաստ են 20 մի­լիո­նից ոչ ա­վե­լի վճա­րե­լուն։
  • Մարտի 1-ի զոհերի հարազատներն ու պաշտպանները չեն մասնակցի դատական նիստերին

    Մարտի 1-ի զոհերի հարազատներն ու պաշտպանները չեն մասնակցի դատական նիստերին

    07.09.2020| 22:36
    Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները դադարեցնում են ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին՝ մամուլի ասուլիսում ասաց Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը:
  • Հայաստանը վավերացրել է Լանզարոտի կոնվենցիան

    Հայաստանը վավերացրել է Լանզարոտի կոնվենցիան

    07.09.2020| 22:35
    Հայաստանը դարձել է աշխարհում 47-րդ պետությունը, որն ավարտել է ԵԽ-ի՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացումը («Լանզարոտի կոնվենցիա»)՝ հայտնում է ԵԽ պաշտոնական կայքը: ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը վավերագիրը ի պահ է հանձնել գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիին:
  • Վանա լճի մակարդակի նվազման հետևանքով բացվել է Արճեշի հայկական «խորտակված բերդը»

    Վանա լճի մակարդակի նվազման հետևանքով բացվել է Արճեշի հայկական «խորտակված բերդը»

    07.09.2020| 22:34
    Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով հայկական պատմական բերդ է ի հայտ եկել՝ գրում է ermenihaber.am-ը։ Հին Արճեշը, որի մի հատվածն այսօր կոչվում է «Չելեբիբաղը», 1841-ին Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ է անցել։